
Առաջին Խումբ․ «Սյունիքը» և ԲԿՄԱ-2-ը չորոշեցին հաղթողին
Առաջին խումբ
14.05.2025 22:44
Առաջին Խմբում մայիսի 13 և 14-ին տեղի ունեցան 24-րդ մրցափուլի հանդիպումները։ Մրցաշարային աղյուսակում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցնող ԲԿՄԱ-2-ը և «Սյունիքը» հանդիպեցին Կապանում, սակայն հաղթողին որոշել չկարողացան։ Գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1։ 24-րդ մրցափուլի հանդիպումներն ու արդյունքները ստորև․
Արարատ-2 0:1 Նոա-2
Շիրակ-2 2:2 Փյունիկ Ակադեմիա
Սյունիք 1:1 ԲԿՄԱ-2
Նիկարմ 3:4 ՄԻԿԱ
Լեռնային Արցախ 3:1 Անդրանիկ
ՈՒրարտու-2 2:1 Արարատ-Արմենիա-2