Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի Գավաթի եզրափակչի նախախաղային մամուլի ասուլիսները՝ մայիսի 12-ին

Հայաստանի Գավաթի եզրափակչի նախախաղային մամուլի ասուլիսները՝ մայիսի 12-ին

Մայիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։

Առաջին անգամ գավաթային եզրափակիչներին ընդառաջ կկայանան նաև նախախաղային մամուլի ասուլիսներ, որին կկարողանան ներկա լինել հանդիպմանը հավատարմագրված բոլոր լրագրողները:

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և թիմի ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում մայիսի 12-ին՝ ժամը 15:30-ին:

«Նոայի»
գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի և թիմի ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում մայիսի 12-ին՝ ժամը 16:00-ին:
 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ