
ՈՒԵՖԱ/ՀՖՖ ՊՐՈ արտոնագրման մասնակիցները Նիոնում են
ՈՒԵՖԱ/ՀՖՖ Պրո արտոնագրման դասընթացի մասնակիցները (21 ուսանող) մեկնել են Նիոն, որտեղ այս օրերին մասնակցում են ուսանողների փորձի փոխանակման (UEFA PRO Licence Student Exchange) եռօրյա սեմինարի։
Հայաստանից բացի դասընթացին մասնակցում են նաև Էստոնիան, Իսլանդիան, Լատվիան և Մոլդովան։ Սեմինարների ընթացքում դասախոսություններով հանդես են գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» և «Վեսթ Հեմի» նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը, Իսպանիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Այտոր Կարանկան, ինչպես նաև Գերմանիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Բրիտտա Կարլսոնը։
Մասնակիցները հնարավորություն են ունենալու լսելու մարզչական աշխատանքի ու առաջնորդության, ժամանակակից ֆուտբոլում մարզչական թրենդների և այլ կարևոր թեմաներով դասախոսություններ։