
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ
ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի երկրորդ մրցափուլի շրջանակում Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դեկտեմբերի 18-ին Ալմաթիում հանդիպեց Ղազախստանի ընտրանուն։ Առաջին խաղակեսում կողմերը փոխանակվեցին մեկական դիպուկ հարվածով։
Երկրորդ կեսում ուժերը նույնպես հավասար էին։ Չնայած նրան, որ Ղազախստանը ստացավ երկու գնդակի առավելություն՝ 2:4, Հայաստանի հավաքականը կարողացավ կամային որակներ դրսևորել և հավասարեցնել հանդիպման հաշիվը` 4:4: Ղազախստանից մեր ընտրանին վերադառնում է վաստակած մեկ միավորով՝ մրցաշարային աղյուսակում միավորների քանակը հասցնելով 4-ի։
Նույնքան միավոր վաստակած Ղազախստանի հավաքականի հետ Հայաստանի ընտրանին գլխավորում է ընտրական 6-րդ խումբը։
Ղազախստան - Հայաստան՝ 4:4 (1:1)
Ալմաթի, Բալուան Շոլաք մարզահամալիր
Գոլերը՝ Մելիքյան, 5'07'', Դերմենջյան 29'35'', 36'31'', Պետրոսով 33'43'' (Հայաստան), Եսենամանով 18'43'', Դուգլաս Ժունիոր 26'40'', 32'40'', Վալիուլին 31'20'' (Ղազախստան)
Ղազախստան
16. Նարուն Սերիկով, 5. Աքժոլ Դարիբայ, 7.Ազատ Վալիուլին, 10. Չինգիզ Եսենամանով, 14. Դոգլաս Ժունիոր
Պահեստայիններ՝ 2. Հիգուիտա (ա), 4. Նուրկանատ Բակտիյարով, 6. Աբդիրասիլ Աբդումանապուլի, 11. Յարսուլտան Սագիդիկով, 12. Դաուրեն Տուրսաղուլով, 13. Ժախանգիր Ռաշիդ, 15. Երժան Կարմենով, 17. Բիրժան Օրազով, 20․ Դամիր Կայիրբայ
Գլխավոր մարզիչ՝ Կակա
Հայաստան
16. Ալբերտ Աղաջանով, 3. Գամլետ Մանուկյան, 7. Վլադիմիր Սանոսյան (ա), 8. Դենիս Նևեդրով, 13. Արթուր Մելքոնյան
Պահեստայիններ՝ 2. Էմին Ղարաբեկյանց, 5. Միքայել Ղանդիլյան, 9. Սարգիս Մարգարյան,10. Ռաֆիկ Մելիքյան, 17. Կարեն Խատուև, 19. Միհրան Դերմենջյան, 22. Արթուր Պատատյան, 23. Արսեն Պետրոսով
Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան