Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականը տարավ առաջին հաղթանակը Բեռնար Շալանդի գլխավորությամբ
27.05.201423:00
Հայաստանի ազգային հավաքականը տարավ առաջին հաղթանակը Բեռնար Շալանդի գլխավորությամբ

Քիչ առաջ շվեյցարական Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում ավարտվեց Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը: 

38-րդ րոպեին Լևոն Հայրապետյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին: Երկու րոպե անց Իսմայել Ահմեդը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: 42-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը նորից առաջ մղեց մեր հավաքականին՝ հաշիվը դարձնելով 1:2:  52-րդ րոպեին Օմար Աբդուլռահիմը կրկին հավասարեցրեց հաշիվը՝ 2:2: 67-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը խփեց այս խաղում երկրորդ գոլը՝ 2:3: 71-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը հաշիվը դարձրեց 2:4: 85-րդ րոպեին Մուհամեդ Սալեմը կրկին կրճատեց հաշվի տարբերությունը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 4:3 հաշվով:

 

Ավելացնենք, որ այս խաղում Հայաստանի ազգային հավաքականի կազմում իրենց նորամուտը նշեցին միանգամից 3 ֆուտբոլիստներ՝ Ռումյան Հովսեփյանը, ով իր առաջին իսկ խաղում դարձավ գոլի հեղինակ, Մաուրո Գեվգեոզյանը, ով փոխարինեց Յուրա Մովսիսյանին, և բրազիլացի Ալեքս Էնրիկե դա Սիլվան:

Ֆան Ակումբ

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 14 29
2. Փյունիկ 15 27
3. Բանանց 14 26
4. Լոռի ՖԱ 14 24
5. Շիրակ 15 19
6. Արարատ-Արմենիա 14 17
7. Գանձասար-Կապան 14 13
8. Արցախ ՖԱ 14 12
9. Արարատ 14 7