«Փյունիկ-աղջիկները» ավարտեց պայքարը կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում
Կանանց Ֆուտբոլ
25.07.2026 16:55
Կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Փյունիկ-աղջիկները» ավարտեց պայքարը կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում:
Մանուկ Սարգսյանի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում հանդիպեց Ուելսը ներկայացնող «Ռեքսեմին» և պարտվեց 2:4 հաշվով: Հայկական թիմից աչքի ընկան Սուսաննա Բադալյանն ու Լուիզա Ղազարյանը:
3-րդ տեղի խաղում «Փյունիկ-աղջիկները» նույն հաշվով զիջեց հյուսիսիռլանդական «Գլենտորանին»: Գոլերը հեղինակեցին Սուսաննա Բադալյանն ու Կարինե Եղյանը:
Կանանց Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, կիսաեզրափակիչ
«Գլենտորան» - «Փյունիկ-աղջիկներ»՝ 4:2
Մարզադաշտ՝ «Ռեյսքորս Գրաունդ»
Մրցավար՝ Սատու Մյետտունեն
Գոլերը՝ Սուսաննա Բադալյան 22, Նադենե Քալդվել 45+2, Գրասիե Քոնվեյ 53, 63, Աիմե Քեր 70, Կարինե Եղյան 90+2