Ֆուտզալ ԱԱ 2028 որակավորման հիմնական փուլ. Հայաստանի հավաքականի խաղացանկը
Ֆուտզալ
26.07.2026 17:51
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկն Աշխարհի 2028թ-ի առաջնության որակավորման հիմնական փուլում:
Մեր ընտրանին ընդգրկված է 1-ին խմբում և պայքարը կսկսի Հունգարիայի դեմ տնային մրցավեճով: Հանդիպումները կմեկնարկեն 2026թ-ի հոկտեմբերից և կշարունակվեն մինչև 2027թ-ի մարտ։
Հունգարիա - Շվեդիա, 15.10.2026
Հայաստան - Հունգարիա, 20.10.2026
Շվեդիա - Հայաստան, 07.11.2026
Հայաստան - Շվեդիա, 09.12.2026
Շվեդիա - Հունգարիա, 27.02.27
Հունգարիա - Հայաստան, 03.03.27
Հիշեցնենք, որ որակավորման փուլում 36 թիմ է, որոնք բաժանվել են 12 խմբի՝ յուրաքանչյուրում 3 հավաքական։