Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգա
21.07.2026 15:30
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության արդյունքները։
40 միավորով լավագույնն է ճանաչվել «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։ Նախորդ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբի կազմում դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն՝ դառնալով 7 գոլի ու 2 ասիստի հեղինակ։
2-րդ տեղը 32 միավորով զբաղեցրել է «Նոայի» հարձակվող Հելդեր Ֆերեյրան, որը խփել է 10 գոլ։ Եռյակը 12 միավորով եզրափակել է առաջնության լավագույն ռմբարկու Բռունո Միշելը։
Քվեարկության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։