ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիա

2010 թվականի սեպտեմբերի 1-ին Հայաստանում բացվեց ՀՖՖ տեխնիկական կենտրոնը` Ֆուտբոլի ակադեմիան: Հայկական ֆուտբոլի զարգացման համար այս կարեւորագույն կառույցի բացումն ազդարարեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

 

       

 

Այս կառույցի դեռեւս 2007 թվականին սկսված շինարարությունը մշտապես  Հայաստանի ֆուտբոլային բարձրագույն ղեկավարության, ողջ ֆուտբոլային ընտանիքի, Հայաստանի հասարակության, զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում էր:

 

Բոլորը գիտակցում էին, որ Հայաստանում վեր է խոյանալու միջազգայնորեն ընդունված բոլոր չափորոշիչներին համապատասխանող, մարզական եւ պրոֆեսիոնալ առումով լավագույնս կահավորված եւ հանդերձավորված, իր ենթակառուցվածքներով Հայաստանի ֆուտբոլային եւ ողջ մարզական կյանքը, առողջ ապրելակերպը խթանող մի կառույց: 

 

   

 

   

        
Իր ծավալով ողջ Հայաստանում միակ մարզահամալիրը, որը նաեւ խոշորագույնն է Հարավային կովկասում եւ լավագույններից մեկը Եվրոպայում, ներառում է արհեստական եւ բնական խոտածածկերով 11 բարձրորակ, համաշխարհային բոլոր չափորոշիչներին համապատասխանող ֆուտբոլային խաղադաշտ, փակ մարզադահլիճ, թենիսի 4 խաղադաշտ, ջրի տաքացման, օդորակման եւ օդափոխման, ֆիլտրման եւ մանրէազերծման ավտոմատացված համակարգով եւ օպտիմալ, միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխանող միկրոկլիմա ապահովող շուրջորյա գործող բաց եւ պրոֆեսիոնալ փակ լողավազաններ, աշխարհահռչակ Johnson ընկերության արտադրության պրոֆեսիոնալ մարզագույքով եւ առողջարարական մարմնամարզության համար նախատեսված բացառիկ սարքավորումներով կահավորված մարզասրահ-Ֆիթնես կենտրոն, շոգեբաղնիք, 49 սենյակներով հարմարավետ կահավորված հյուրանոցային համալիր, բար/ճաշարան, բիլիարդի սրահ, գիտաժողովների, սեմինարների եւ այլ հանդիպումների համար նախատեսված կոնֆերանսների դահլիճ, համակարգչային կենտրոն եւ այլ ենթակառուցվածքներ:

 

      

 

      

 

       

 

2013 թ. ապրիլի 29-ին տեղի ունեցավ Ֆուտբոլի ակադեմիայի նորակառույց մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությունը: Նոր մարզադաշտի բացումն ազդարարող կարմիր ժապավենը կտրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի տնօրեն Արթուր Մանուկյանը: ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտն ունի 2500 նստատեղ, ծածկած տրիբունա, 3000 մետր քառակուսի օգտակար մակերես եւ սպասարկման շինություններ:

 

        

 

ՀՖՖ տեխնիկական կենտրոնը` Ֆուտբոլի ակադեմիան Հայաստանի ազգային հավաքական թիմերի գլխավոր կենտրոնատեղին է: Ֆուտբոլի հայաստանի ազգային բոլոր հավաքականները, այդ թվում եւ Հայաստանի ազգային հավաքականն իրենց մարզական հավաքներն ու նախապատրաստական մարզումներն անցկացնում են ՀՖՖ տեխնիկական կենտրոնում`Ֆուտբոլի ակադեմիայում:

 

   

 

Այսօր ֆուտբոլի ակադեմիայում պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվում է 9-14 տարեկան ավելի քան 500 երեխա:

 

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում իրենց մարզական հավաքներն ու նախապատրաստական մարզումներն են անցկացնում նաեւ այլ մարզաձեւերի ազգային հավաքական թիմեր:

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 20 39
2. Շիրակ 20 37
3. Գանձասար-Կապան 20 36
4. Փյունիկ 20 33
5. Բանանց 20 16
6. Արարատ 20 6