Նորություններ

-
Սարգիս Հովսեփյան. «Պետք է պահել խաղային կարգապահությունը և խաղալ առավելագույն նվիրվածությամբ»
08.10.201502:42
Սարգիս Հովսեփյան. «Պետք է պահել խաղային կարգապահությունը և խաղալ առավելագույն նվիրվածությամբ»

Սեպտեմբերի 7-ին Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ընթացքում Սարգիս Հովսեփյանը պատասխանեց լրագրողների հարցերին. 

 

Դիտե՞լ եք Ֆրանսիայի հետ նախորդ խաղը, ի՞նչ տպավորություններ ունեք, ինչի՞ վրա է պետք աշխատել:

 

- Իհարկե դիտել եմ, հոյակապ հավաքական է, որն ունի որակյալ ֆուտբոլիստներ և արագ ֆուտբոլ է խաղում: Այդպիսի հավաքականների դեմ պետք է խաղալ կարգապահ ֆուտբոլ, 90 րոպե, հակառակ դեպքում այդ կարգի հավաքականները միշտ պատժում են: Այդ պատճառով տղաներին ասել եմ, որ պետք է պահել խաղային կարգապահությունը և առավելագույն նվիրվածությամբ խաղալ, քանի որ մենք հասկանում ենք՝ ով է մեր հակառակորդը: Եթե, ինչ-որ մեկը այլ կերպ մտածի, շատ դժվար կլինի մեր հավաքականի համար:

 

-Ի՞նչ փոփոխություններ կան Հայաստանի հավաքականի կազմում համեմատած Ֆրանսիայի հավաքականի հետ նախորդ տարվա հանդիպման:

 

- Փոփոխությունները շատ չեն, քանի որ Հայաստանի հավաքականը չունի ֆուտբոլիստների այնպիսի լայն շրջանակ, ինչպիսին ունի Ֆրանսիայի հավաքականը: Մարտավարության մեջ ենք փոփոխություն արել: Չնայած պարտվեցինք Պորտուգալիային, բայց կար ֆուտբոլ կային գոլեր, սխալների պատճառով պարտվեցինք: Խաղացինք Դանիայի հետ, տղաները վստահ խաղացին, կարող էինք հաղթել: Չստացվեց հաղթել, սակայն ես տեսա թիմ, տղաները հավատում են իրենց ուժերին, առանց որի արդյունքի չես հասնի: Շատ քիչ փոփոխություններ ենք արել, քանի որ, նորից ասեմ, ընտրությունը մեծ չէ:

 

- Հավաքական հրավիրվող ֆուտբոլիստների կազմի շուրջ միշտ խոսակցությունները շատ են, ո՞վ է Ձեզ խորհուրդ տալիս կազմի ընտրության հարում և ի՞նչ կարծիք ունեք այն մասին, որ ներքին առաջնության ակումբներից հավաքական մեծամասամբ հրավիրվորմ են «Փյունիկի» ֆուտբոլիստները:

 

- Ինչ վերաբերվում է խորհուրդներին, ապա ազգային հավաքականի մարզչական շտաբը ներկայացնում է թեկնածուներին, քննարկում ենք, կարծիքներ լսում, բայց պարզ է, որ վերջնական որոշումը ես եմ կայացնում: Կազմի վերաբերյալ դժգոհություններ միշտ էլ լինում են, և ցանկացած կազմի դեպքում կլինի դժգոհող կողմ:

 

Ինչ վերաբերվում է «Փյունիկից» շատ ֆուտբոլիստներ հրավիրելուն, ես շատ կուզեի, որ մյուս ակումբներում լինեին լավ երիտասարդ ֆուտբոլիստներ: Ես այժմ գտնում եմ, որ ուժեղագույնները խաղում են «Փյունիկում»: Շատ լավ կլիներ, որ այլ ակումբներում առաջին դերերում լինեին հայ ֆուտբոլիստներ, բայց ես տեսնում եմ միայն լեգեոներներ: Իհարկե, դա ակումբի գործն է, բայց միևնույն ժամանակ դա դժվարացնում է ազգային հավաքականի մարզչի գործը, քանի որ ընտրություն չկա:

 

Ինչո՞ւ Գեղամ Կադիմյանը չի արժանացել Ձեր ուշադրությանը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում լավ է խաղում:

 

- Կադիմյանի խաղը մենք տեսել ենք, լավ ֆուտբոլիստ է, գիտենք, որ նա համաձայնվել է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում: Աշխատանքները տարվում են, որպեսզի Կադիմյանին հրավիրենք ընկերական խաղի, որ տեսնենք, թե ինչպես իրեն կդրսևորի ազգային հավաքականների հանդիպումների մակարդակով:

Եթե նայեք ազգային առաջնության աղյուսակը, կտեսնք, որ «Փյունիկը»  բոլորից շատ է գոլ խփել և բոլորից քիչ բաց թողել: Դա նույնպես խոսում է ֆուտբոլիստների մակարդակի մասին:

 

Դանիայի հետ խաղից հետո Դուք ասեցիք, որ երկրորդ հենակետայինի խնդիր կա: Ռումյան Հովսեփյանը հիմա լավ մարզավիճակում է, ի՞նչ կասեք այդ մասին:

 

- Հովսեփյանը լավ ֆուտբոլիստ է, բայց այժմ մեզ ավելի շատ պետք է հենակետային կիսապաշտպան, ով լավ պաշտպանվում է և կանխում է հակառակորդի գրոհները, քան կառուցողական ոճի հենակետային: Ցավոք, այժմ Ռումյանը չի կարող այդ խնդիրները լուծել: Այն ֆուտբոլիստները, ովքեր ընդգրկված են Հայաստանի հավաքականի կազմում, կարող են կատարել այդ խնդիր: Եթե ոչ, ապա կհրավիրվի Ռումյանը և նաև այլ ֆուտբոլիստներ, ովքեր հստակ կկատարեն մարզչի առաջադրանքը:

 

- Ալբանիայի հետ հանդիպումից հետո Դուք ժամանակվորապես գլխավորեցիք հավաքականը: Պատրա՞ստ եք շարունակել ձեր աշխատանքը հավաքականի հետ:

 

- Ես չէի ցանկանա գնահատական տալ իմ աշխատանքի վերաբերյալ: Գնահատականն իմ աշխատանքի համար տալիս է ՀՖՖ նախագահը: Ես անում այն, ինչ կարող եմ անել և օգտակար լինել մեր հավաքականին: Մնացել է ընդամենը երկու խաղ, և գնահատական կլինի՝ բավարար կամ անբավարար: 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 6 16
2. Շիրակ 6 13
3. Արարատ-Արմենիա 4 10
4. Լոռի ՖԱ 4 10
5. Ալաշկերտ 5 7
6. Նոա 6 7
7. Փյունիկ 5 6
8. Գանձասար-Կապան 6 4
9. ՈՒրարտու 6 2
10. ՖԱ Երևան 6 0