Նորություններ

-
Ռուբեն Հայրապետյան. «ՖԱՖ կոչվող խմբակին խորհուրդ կտամ զբաղվել տուրիստական գործունեությամբ»
09.11.201515:30
Ռուբեն Հայրապետյան. «ՖԱՖ կոչվող խմբակին խորհուրդ կտամ զբաղվել տուրիստական գործունեությամբ»

Ուրախությամբ տեղեկացա, որ ՖԱՖ կոչվող խմբակը պահանջատիրական խնդիրներով է սկսել հանդես գալ, բայց զարմացա, որ պահանջատիրությունը կապված է Հայաստանի ազգային հավաքականի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Ես կարծում էի, որ ՖԱՖ կոչվող խմբակը պահանջատիրական հակումներ կարող է ունենալ օրինակ, ասենք Իտալիայի ազգային հավաքականի կամ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ:

Բոլորն են հիշում, թե ինչ ջերմությամբ ու մտահոգությամբ էին նրանք երկրպագում օրինակ Իտալիայի ազգային հավաքականին: Ընդհանրապես ՖԱՖ կոչվող խմբակը մինի շոուներ կազմակերպելու մեծ փորձ ունի, բայց Հայաստանի ազգային հավաքականի համար վճռորոշ պահերին օտար երկրների հավաքականներին երկրպագելու մասով:

ՖԱՖ կոչվող խմբակը լավ կլինի, որպեսզի գիտակցի, որ Հայաստանի հավաքականն ունի հարյուր հազարավոր հավատարիմ երկրպագուների բանակ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, որոնք իսկապես Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի կողքին են ամեն պարագայում: Նրանք իրենց չեն ծառայեցնում տարբեր շահերի, ոչ մաքուր հանձնարարություններ չեն կատարում, հավաքականն ու ֆուտբոլը չեն ծառայեցնում իրենց մանր ամբիցիաներին: Նրանք միշտ և հատկապես հավաքականի համար վճռորոշ պահերին մեր ազգային հավաքականի հետ են և մենք ամեն ինչ անելու ենք որ մեր հավաքականը վերագտնի իրեն արժանի խաղը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ես անձամբ բազմիցս ենք արտահայտել մեր երախտագիտությունը մեր հավատարիմ հարյուր հազարավոր երկրպագուներին: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր ազգային հավաքականը նրանց վերադարձնի իրենց նվիրումը: Հայաստանում և արտերկրում Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների բազմաթիվ կազմակերպություններ կան, որոնց նաև շնորհակալ ենք իրենց աշխատանքի, դիտողությունների և խորհուրդների համար: Որևէ խմբակի իրավունք չի տրված խոսել ազգային հավաքականի բոլոր երկրպագուների անունից:

 

ՖԱՖ կոչվող խմբակին խորհուրդ կտամ զբաղվել տուրիստական գործունեությամբ և տոմսերի առ ու վաճառքով: Դա ավելի լավ է ստացվում:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 10 22
2. Շիրակ 10 19
3. Արարատ-Արմենիա 8 19
4. Ալաշկերտ 9 16
5. Լոռի ՖԱ 9 15
6. Նոա 10 14
7. Փյունիկ 10 13
8. ՈՒրարտու 10 9
9. Գանձասար-Կապան 10 7
10. ՖԱ Երևան 10 0