Նորություններ

-
«Լեոն»՝ ֆուտզալի Հայաստանի 2016/2017 թթ. չեմպիոն (տեսանյութ)
25.05.201716:44
«Լեոն»՝ ֆուտզալի Հայաստանի 2016/2017 թթ. չեմպիոն (տեսանյութ)

Մայիսի 25-ին «Դինամո» մարզադահլիճում կայացավ ֆուտզալի Հայաստանի առաջնության եզրափակիչ երրորդ հանդիպումը «Լեոյի» և «Չարբախի» միջև: Առաջինը հաջողության հասան «Չարբախի» ֆուտբոլիստները, սակայն առաջին խաղակեսի ընթացքում «Լեոն» կարողացավ 5 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Խաղակեսի վերջում չարբախցիները կարողացան պատասխանել միայն մեկով: Առաջին խաղակեսն ավարտվեց 5:2 հաշվով՝ հօգուտ «Լեոյի»: Երկրորդ խաղակեսում ամեն ինչ փոխվեց, և արդեն «Չարբախի» ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը: Չարբախցիները կարողացան 5 անգամ անընդմեջ գրավել մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 5:7: «Լեոյի» մարզիչները դարպասապահի փոխարեն խաղադաշտ դուրս բերեցին 5-րդ խաղացողի, որի շնորհիվ էլ հանդիպման վերջին րոպեներին կարողացան փրկել խաղը: Այսպիսով, խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 7:7 հաշվով: Հետխաղյա 6-մետրանոցներով «Լեոն» հաղթեց 3:2 հաշվով և իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Խաղից հետո կայացավ նաև «Լեո» ակումբի պարգևատրման արարողությունը: Չեմպիոնական գավաթը «Լեո» ակումբի ավագ Գեղամ Մարտիրոսյանին հանձնեց ՀՖՖ Գործկոմի անդամ, ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: 

 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 3 9
2. Արարատ-Արմենիա 2 6
3. Շիրակ 3 6
4. Լոռի ՖԱ 2 4
5. Նոա 3 4
6. Ալաշկերտ 2 3
7. Փյունիկ 2 3
8. Գանձասար-Կապան 3 2
9. ՖԱ Երևան 3 0
10. ՈՒրարտու 3 0