Նորություններ

-
«Վանը» կմասնակցի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը
30.07.202016:08
«Վանը» կմասնակցի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը

Հուլիսի 30-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստը: ՀՖՖ Գործկոմը քվեարկեց վետերան և գործող ֆուտբոլիստների աջակցության ժամանակավոր կոմիտեի ստեղծման օգտին: Կոմիտեի անդամների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Այնուհետև, ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատեց ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների (2020-21 մրցաշրջան) կազմակերպման կանոնակարգը և ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգը (2020 թ. խմբագրություն):

Նիստի վերջում քննարկվեց Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/2021 առաջնության մասնակիցների հաստատման հարցը: Հաշվի առնելով, որ ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել ՀՖՖ Կարգապահական կոմիտեի՝ հուլիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ընդունված որոշումները, իսկ Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնության մյուս մասնակիցներից Հայաստանի Բարձրագույն խմբի մասնակցության արտոնագիր է ստացել միայն «Վան» ՖԱ-ն, որոշվեց թույլատրել «Վան» ֆուտբոլային ակումբին մասնակցել Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/2021 մրցաշրջանի առաջնությանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունները կսկսվեն օգոստոսի 14-ին, իսկ խաղացանկերը կհաստատվեն մոտակա օրերի ընթացքում: 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 30 71
2. Արարատ-Արմենիա 31 71
3. Ալաշկերտ 30 47
4. Արարատ 30 46
5. Նոա 31 38
6. ՈՒրարտու 30 36
7. Նորավանք 30 25
8. Վան 30 22
9. ԲԿՄԱ 30 18