Գլխավոր >> Նորություններ >> «Փյունիկ-աղջիկների» մրցակիցը Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլում «Ռեքսեմն» է

«Փյունիկ-աղջիկների» մրցակիցը Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլում «Ռեքսեմն» է

Հայտնի է դարձել «Փյունիկ-աղջիկների» մրցակիցը Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլում։ Մանուկ Սարգսյանի գլխավորած թիմը ընդգրկված է 3-րդ խմբում, որտեղ կհանդիպի Ուելսը ներկայացնող «Ռեքսեմին»։

Հաղթանակի դեպքում Հայաստանի չեմպիոնը դուրս կգա եզրափակիչ և կմրցի «Գլենտորան» - «Ռիգա» զույգի ուժեղագույնի հետ: Առաջին հանդիպումը «Փյունիկ-աղջիկները» կանցկացնի հուլիսի 22-ին։

Խմբի եզրափակիչն ու 3-րդ տեղի խաղը նախատեսված է հուլիսի 25-ին։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ