Գլխավոր >> Նորություններ >> Հայտնի է կանանց Եվրոպայի Մ-17 և Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի ժամանակացույցը

Հայտնի է կանանց Եվրոպայի Մ-17 և Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի ժամանակացույցը

Հաստատվել է կանանց Եվրոպայի Մ-17 և Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի ժամանակացույցը։ Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկված է B2 խմբում, որտեղ կհանդիպի Թուրքիայի, Անդորրայի ու Մոնտենեգրոյի հավաքականներին։ Հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին, 29-ին և նոյեմբերի 1-ին՝ Թուրքիայում։ 

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը նույնպես ընդգրկված է B2 խմբում և կմրցի Իռլանդիայի, Բուլղարիայի, Վրաստանի հասակակիցների դեմ։ Խաղերը նախատեսված են հոկտեմբերի 7-ին, 10-ին և 13-ին՝ Բուլղարիայում։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ