Նորություններ

-
Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերն առցանց վաճառքում են
17.08.202115:55
Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերն առցանց վաճառքում են

Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպման տոմսերն այսօրվանից հասանելի են առցանց տարբերակով՝ https://tickets.ffa.am/  կայքում։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ 

Տոմսերի արժեքն է՝ 

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 2000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 6000 և 8000 դրամ։

 

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել միայն անձնագրի կամ նույնականացման (ID) քարտի պատճենը կցելու դեպքում։ Այս պահանջը ներկայացված է ՈւԵՖԱ-ի կողմից՝ COVID-19 համավարակի պայմաններում ֆուտբոլասերների մուտքը մարզադաշտ ապահովելու համար։

Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։ Անձնագրի, կամ նույնականացման քարտի պատճենը պետք է ներկայացնի միայն տոմս ձեռք բերող օգտատերը։

Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերի վաճառքը տոմսարկղերից կմեկնարկի ավելի ուշ։ Այդ մասին կհայտարարվի լրացուցիչ:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 15 40
2. Փյունիկ 15 33
3. Արարատ 15 27
4. Սևան 13 20
5. Նոա 13 18
6. ՈՒրարտու 14 18
7. Ալաշկերտ 12 16
8. Նորավանք 14 9
9. Վան 15 9
10. ԲԿՄԱ 14 6