Նորություններ

-
Ժոաո Գիլերմե Կարվալյո. «Երազում եմ Աշխարհի առաջնությունում խաղալու մասին»
07.01.202212:00
Ժոաո Գիլերմե Կարվալյո. «Երազում եմ Աշխարհի առաջնությունում խաղալու մասին»

2021 թ. սեպտեմբերին բրազիլացի տաղանդավոր խաղացող Ժոաո Գիլերմե Կարվալյոն իր նորամուտը նշեց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականում՝ մասնակցելով Մոլդովայի դեմ ընկերական 2 հանդիպումներին: Այս տարի Ժոաոն էլ ավելի հեռու գնացող նպատակներ ունի: 

 

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Ժոաոն պատմել է իր մասին, խոսել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականում իր նպատակների և աշխարհի առաջնությանը մասնակցելու ցանկության մասին:

 

«Ես Ժոաո Գիլերմե Կարվալյոն եմ: Ծնվել եմ Բրազիլիայի Լոնդրինա քաղաքում՝ 1997 թվականի մայիսի 2-ին։ Առաջին ակումբս «Կոլեժիո Լոնդինենսեն» էր, հետո խաղացել եմ բրազիլական «Կորինտիանսում»  և «Ժարագուայում», իսկ այժմ խաղում եմ Ռուսաստանի առաջատար ակումբներից մեկի՝ «Գազպրոմ-Յուգրա»-ի կազմում։ Խաղում եմ աջ «ալա»-ի (վինգեր) դիրքում։

 

Հայաստանի հետ կապված՝ իմացել եմ միայն «Լեո» ակումբի մասին, որը մասնակցում էր ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը և որտեղ խաղում էին իմ բրազիլացի ընկերները։

 

Սկսեցի ավելի լավ ճանաչել Հայաստանի հավաքականը, երբ տեղափոխվեցի Եվրոպա։ Ունենք օրեցօր աճող թիմ, որը ցանկանում է անել ամեն ինչ՝ հասնելու մեծ հաջողությունների։


Մենք ցանկանում ենք հաղթահարել որակավորման փուլը։ Ես երազում եմ Աշխարհի առաջնության մասնակցելու մասին: Այս պահից սկսած՝ անելու ենք առավելագույնը՝ մեր երազանքին հասնելու համար համար։ 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 15 40
2. Փյունիկ 15 32
3. Արարատ 15 30
4. Նոա 15 22
5. Ալաշկերտ 13 21
6. ՈՒրարտու 14 16
7. Վան 15 11
8. Նորավանք 15 9
9. ԲԿՄԱ 15 6