Հայաստանի Մ-19 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի
Մ-19 հավաքական
19.09.2026 22:45
Հայաստանի Մ-19 հավաքականը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ակադեմիայում։
Այդ ընթացքում մեր ընտրանին 2 ընկերական հանդիպում կանցկացնի Էստոնիայի Մ-19 հավաքականի հետ։ Խաղերը կկայանան հոկտեմբերի 2-ին և 5-ին։
Հավաքի մասնակիցների վերջնական ցանկը հայտնի կդառնա ավելի ուշ։