Հայտնի են Հայաստանի մրցակիցները 2026/27 մրցաշրջանի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում
Մ-19 հավաքական
15.06.2026 14:18
Հունիսի 15-ին շվեյցարական Նիոնում՝ ՈՒԵՖԱ-ի կենտրոնական գրասենյակում, կայացավ Եվրոպայի Մ-19 տարեկանների առաջնության 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։
Ռազմիկ Գրիգորյանի թիմն ընդգրկվեց B լիգայի B6 խմբում։ Միցակիցներն են Կիպրոսը և Ալբանիան։
Հանդիպումները կկայանան աշնանը։ Ստույգ ժամանակացույցը ՈւԵՖԱ-ն կհայտնի ավելի ուշ։