
ՀՖՖ-ն սկսում է «Տարվա լավագույն ֆուտզալիստի» և «Ֆուտզալի տարվա լավագույն մարզչի» քվեարկությունը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտզալիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:
Տարվա լավագույն ֆուտզալիստի թեկնածուներն են՝
Լուան Մյուլլեր Բարբոսա - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան - «Ստալիցա» (Բելառուս)
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա - «ԱԷԿ Աթենք» (Հունաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Ռուսաստան)
Լուկաս Ռոզենսկի - «Այաթ» (Ղազախստան)
Սարո Գալստյան - «Լեոսթանդքոյին»
Գարեգին Մաշումյան - «Լեոսթանդքոյին»
Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ»
Դավիթ Ասլանյան
Հայաստանի 2022 թ. լավագույն ֆուտզալիստի քվեարկության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայաստանի 2022 թ. լավագույն մարզչի թեկնածուներն են՝
Ռուբեն Նազարեթյան – Հայաստանի ազգային հավաքական
Վաղարշակ Շահնազարյան - «Երևան ՖԱ»
Արթուր Նահապետյան - «Արարատ-Արմենիա»
Ֆուտզալի Հայաստանի 2022 թ. լավագույն մարզչի քվեարկության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Քվեարկությունը պետք է ուղարկել [email protected] էլհասցեին՝ նշելով քվեարկության տարբերակը, անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, կցելով լրագրողական բեյջը և լուսանկարը: Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 8-ը՝ ժամը 18:00: Դրանից հետո ներկայացված և/կամ կարգի խախտումով ուղարկված քվեները համարվելու են անվավեր: