
Հայաստանի գավաթ. «Վանը» և ԲԿՄԱ-ն 1/8-րդ եզրափակչի ուղեգիր նվաճեցին
Օգոստոսի 21-ին կայացան Հայաստանի Գավաթի խաղարկության 2024/25 մրցաշրջանի նախնական փուլի 2 հանդիպումներ:
Օրվա առաջին խաղում «Վանը» ուժերը չափեց «Անդրանիկի» հետ: Չարենցավանի թիմը 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:
«Անդրանիկ» - «Վան»՝ 0:3 (0:2)
Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Սամվել Հովսեփյան
Գոլերը՝ Էմմանուել Ունեկվու Ջոն, 21, Օլավալե Սամուել Ֆառայոլա, 39, Մամադու Ադամա Դիալո, 90+3
Խաղի արձանագրությունը
Մյուս խաղում մրցեցին ԲԿՄԱ-ն և Սիրողական լիգայում հանդե եկող «Կիլիկիա» ակումբը: Բանակայինները խոշոր՝ 6:1 հաշվով հաղթեցին ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին:
ԲԿՄԱ - «Կիլիկիա»՝ 6:1 (2:0)
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Սարգիս Խաչատրյան
Գոլերը՝ Կառլեն Հովհաննիսյան, 18, Արգիշտի Պետրոսյան, 23, Դավիթ Հակոբյան, 49, Էդիկ Վարդանյան, 51, Նարեկ Ջանոյան, 55, Արթուր Ասկարյան, 80 (ԲԿՄԱ), Ալեքսանդր Կարապետյան, 89 (Կիլիկիա)
Խաղի արձանագրությունը