Հայտնի են Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի զույգերը
Հայաստանի Գավաթ
23.10.2023 15:30
Հոկտեմբերի 23-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում կազմվեցին հետևյալ զույգերը.
«Սյունիք» - ԲԿՄԱ
«Փյունիկ» - «Արարատ»
«Ալաշկերտ» - «Նոա»
«Արարատ-Արմենիա» - «Գանձասար»
«Միկա» - «Կիլիկիա»
«Վան» - «Վեստ Արմենիա»
Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի հանդիպումները կկայանան նոյեմբերի 23-26-ը: