Գլխավոր >> Նորություններ >> Հայ մրցավարները կսպասարկեն Կիպրոսի առաջնության հանդիպումներ

Հայ մրցավարները կսպասարկեն Կիպրոսի առաջնության հանդիպումներ

ՀՖՖ 09.02.2023 16:00

Հայ մրցավարները, որոնք ուսումնամարզական հավաք են անցկացնում Լառնակայում, կսպասարկեն Կիպրոսի առաջնության մի քանի հանդիպումներ։

Կիպրոսի առաջնության երկրորդ դիվիզիոնի՝ փետրվարի 10-ին կայանալիք տղամարդկանց «ԱԼՍ Օմոնիա»-«Օմոնիա Արադիպու» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը, նրան կօգնեն Ատոմ Սևգուլյանն ու Արթուր Գդլյանը։

Նույն օրը կկայանա տղամարդկանց 3-րդ դիվիզիոնի «Էթնիկոս Ասսիա»-«Ասպիս Պիլաս» հանդիպումը, որը կսպասարկի Աշոտ Ղալթախչյանը։ Մրցավարի օգնականներ են նշանակվել Սարգիս Հովհաննիսյանը և Գևորգ Շախկալդյանը։

Փետրվարի 11-ին տեղի կունենա մինչև 19 տարեկանների առաջին դիվիզիոնի «ԱԵԿ Լառնակա»-«Նեա Սալամիս Ֆամագուստա» հանդիպումը։ Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Յուրա Մահտեսյանը, մրցավարի օգնականները՝ Արմեն Խաչատրյանը և Նարեկ Պողոսյանը։

Նույն օրը կայանալիք կանանց առաջին դիվիզիոնի «Լակատամիա»-«Օմոնիա» հանդիպումը կսպասարկի Արաքսյա Սարիբեկյանը։ Նրան կօգնեն Լիանա Գրիգորյանը և Քրիստինե Գրիգորյանը։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ