
Հենրիկ Նալբանդյանը՝ ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգայի հանդիպման մրցավար
ՀՖՖ
19.09.2023 13:31
Սեպտեմբերի 20-ին Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգայի խմբային փուլի D խմբի «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա) - «Ինտեր» (Իտալիա) հանդիպումը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը։