
Մեկնարկել է մարզչական A արտոնագրի դասընթացը
ՀՖՖ
15.03.2023 16:06
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է մարզչական A արտոնագրի դասընթացի առաջին մոդուլը։
Դասընթացին մասնակցում է 19 մարզիչ, այդ թվում՝ 3 կին։
Հիմնական դասախոսները Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն և վերլուծաբան Անտոլին Գոնսալոն են։
Դասընթացը շարունակվելու է մինչև տարվա վերջ: Դասապրոցեսին մասնակցելու են նաև հայ հրահանգիչները: