
ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ-ի Մարզչական C կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական C կարգի արտոնագրի դասընթացի ընդունելության մեկնարկը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին և մինչև ս․թ․ ապրիլի 25-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը` անցնելով հետևյալ հղումով` https://bit.ly/3z7TXk7։
ՈՒԵՖԱ /ՀՖՖ Մարզչական C կարգի արտոնագրի դասընթաց
Դասընթացը տևելու է 6 ամիս և բաղկացած է լինելու 6 մոդուլներից: Յուրաքանչյուր մոդուլը կտևի 3 օր: Դասընթացի առաջին մոդուլը տեղի կունենա ս.թ. մայիսի 8-ից 10-ը ներառյալ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՖՖ տեխնիկական տնօրինության որոշմամբ դասընթացին կարող են մասնակցել 28 ուսանող: Տեղերի սահմանափակ լինելու պատճառով ուսանողների ընտրությունը կիրականացվի տեսական և գործնական քննությունների միջոցով:
Նախապատվությունը կտրվի ամենաբարձր միավոր հավաքած 28 դիմորդներին: Հավասար միավորների դեպքում հաշվի կառնվեն հայտում նշված հավելյալ հմտությունները (աշխատանքային փորձ, ֆուտբոլային փորձ, մասնագիտական կրթություն և այլն):
Ե'վ տեսական, և' գործնական քննությունները տեղի կունենան ս.թ. ապրիլի 28-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Քննության արդյունքների մասին դիմորդները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակի միջոցով:
ՈՒԵՖԱ/ՀՖՖ С կարգի արտոնագրի դասընթացի վարձավճարը կազմում է հարյուր հիսուն հազար դրամ (150000 ՀՀ դրամ)՝ ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները։ Վճարումը կատարվելու է երկու մասով։
Ընտրված դիմորդները վճարման առաջին մասը՝ յոթանասունհինգ հազար դրամը (75000 ՀՀ դրամ), պետք է կատարեն մինչև ս.թ. մայիսի 4-ը՝ ժամը 18։00-ն։
Վճարումը չկատարելու դեպքում դիմորդները չեն կարող մասնակցել դասընթացին:
Վճարման երկրորդ մասը (75000 ՀՀ դրամ) պետք է կատարվի չորորդ մոդուլից առաջ (ժամկետների մասին կտեղեկացնենք մի փոքր ուշ)։
Պահանջվող բոլոր փաստաթղթերի մասին տեղեկություն կարող եք գտնել դիմում-հայտում: