«Կիլիկիա» ՖԱ-ն նվաճեց Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի ուղեգիր
Հայաստանի Գավաթ
22.11.2023 16:04
Սիրողական լիգայում հանդես եկող «Կիլիկիա» ՖԱ-ն ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի մեկ հանդիպումից բաղկացած դիմակայությունում կարողացավ նվաճել հաջորդ փուլի ուղեգիր՝ 2:1 հաշվով պարտության մատնելով Առաջին խումբը ներկայացնող «Միկա»-ին։ Այդ կերպ «Կիլիկիա» ՖԱ-ն դարձավ առաջին սիրողական ակումբը, որը նվաճեց Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի ուղեգիր։
«Միկա» - «Կիլիկիա»՝ 1:2 (1:2)
Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ
Մրցավար՝ Աշոտ Հարությունյան
Գոլերը՝ Անդրանիկ Կարապետյան, 14 (Միկա), Ալեքսանդր Կարապետյան, 3, 41 (Կիլիկիա)
Խաղի արձանագրությունը