
ՀՖՖ-ն հայտարարում է կամավորների հավաքագրում
Շարունակելով հետամուտ լինել հասարակության լայն շերտերին իր կողմից կազմակերպվող միջոցառումներին ներգրավելու քաղաքականությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է կամավորների հավաքագրում՝ ՀՖՖ երկու բաժինների (ՀՖՖ հավաքական թիմերի և Հասարակայնության հետ կապերի և լրատվության) աշխատանքներին 2023 թ. ընթացքում ներգրավելու նպատակով:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատանքներին ներգրավվել ցանկացողները կստանան այդ հնարավորությունը ՀՖՖ կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումների, իսկ համապատասխան որակներ դրսևորելու դեպքում՝ նաև Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների միջազգային հանդիպումների ընթացքում:
Հավաքական թիմերի բաժնի կամավորների առաջին փորձը կլինի մայիսի 8-12-ը Հայաստանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որը կլինի հնարավորություն՝ հետագայում ավելի բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպչական աշխատանքներին ներգրավվելու համար:
Դիմել կարող են բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման: Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականն ուղարկել [email protected], իսկ Հավաքական թիմերի բաժին դիմելու համար՝ [email protected] էլեկտրոնային հասցեներին: Վերջնաժամկետը մայիսի 1-ն է:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնում կամավորական գործունեություն ծավալելու համար նամակի մեջպետք է նշել նաև զբաղվածության՝ նախընտրելի ոլորտը (կոնտենտ մենեջեր, սոցցանցերի մասնագետ, լրագրող, հաղորդավար, լուսանկարիչ, օպերատոր):
Եղե՛ք ակտիվ և օգտագործեք իրադարձությունների կիզակետում լինելու բացառիկ հնարավորությունը: