
Հանդիպում ՀՖՖ ՄԿԱ բաժնի և ՀՖՖ ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի ներկայացուցիչների միջև
ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի նախաձեռնությամբ և ՀՖՖ Տեխնիկական տնօրինության մասնակցությամբ կայացավ հանդիպում ՀՖՖ ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը վարում էր ՀՖՖ ՄԿԱ բաժնի պետ Խորեն Զարգարյանը, սպորտային մասի պատասխանատուն ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանն էր: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՖՖ ՄԿԱ բաժնի մանկապատանեկան ֆուտբոլի պատասխանատու Բաբկեն Ղալոյանը:
Հանդիպման նպատակը ՀՖՖ ՄԿԱ բաժնի կողմից առաջարկվող փոփոխությունների քննարկումն էր: Քննարկվող թեմաներն էին տարիքային խմբերի փոփոխությունները, մրցաշարերի անցկացման կարգն ու ձևաչափը, վարկանիշային համակարգերը, փոխարինումները, մասնակիցների առաջարկները և այլ կանոնակարգային դրույթներ:
Որոշվեց ստեղծել մանկապատանեկան ֆուտբոլի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որի մեջ ներգրավված կլինեն ՀՖՖ ՄԿԱ բաժնի աշխատակիցները, ՀՖՖ Տեխնիկական տնօրինությունը և ակումբների ներկայացուցիչները: