Գլխավոր >> Նորություններ >> ՖԻՖԱ-ի թարմացված աղյուսակում Հայաստանը 93-րդն է

ՖԻՖԱ-ի թարմացված աղյուսակում Հայաստանը 93-րդն է

Նոյեմբերի 30-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է  երկու հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 93-րդ տեղը։

Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքերը։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Անգլիայի հավաքականը։

Տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1․ Արգենտինա  1855.2
2․ Ֆրանսիա 1845.44
3․ Անգլիա 1800.05
4․ Բելգիա 1798.46
5․ Բրազիլիա 1784.09
6․ Նիդերլանդներ 1745.48
7․ Պորտուգալիա 1745.06
8․ Իսպանիա 1732.64
9․ Իտալիա 1718.82
10. Խորվաթիա 1717.57
93. Հայաստան 1237.15

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ