Գլխավոր >> Նորություններ >> Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը համառ պայքարում զիջեց Պորտուգալիայի ընտրանուն

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը համառ պայքարում զիջեց Պորտուգալիայի ընտրանուն

Ֆուտզալ 06.10.2023 20:50

Հոկտեմբերի 6-ին Երևանում կայացավ ՖԻՖԱ Ֆուտզալի Աշխարհի 2024 թ. առաջնության էլիտ ռաունդի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց մրցակցին 5:6 հաշվով:

Հայաստան - Պորտուգալիա՝ 5:6 (2:4)
Երևան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Գոլերը՝ Սանոսյան 10'26'', 37'30'', 38'42'', Կարվալյո 16'39'', 39'17'' (Հայաստան), Բրիտո 10'51'', Պաչո 16'09'', 16'51'', Վարելա 17'11'', 22'24'' , Պաուլետա 25'44'' (Պորտուգալիա)

Հայաստան
3. Լուան Մյուլլեր, 7. Վլադիմիր Սանոսյան (ա), 10. Ժոաո Կարվալյո, 13. Արթուր Մելքոնյան, 23. Ռոդրիգինյո
Պահեստայիններ՝ 19. Ալբերտ Աղաջանով, 6. Նիկիտա Խրոմիխ, 8. Դենիս Նևեդրով, 9. Սարգիս Մարգարյան, 11. Գարեգին Մաշումյան, 15. Արսենի Պետրոսյան, 18. Ռաֆիկ Մելիքյան, 20. Վիտինյո, 21. Գևորգ Մնացականյան
Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան

Պորտուգալիա
1․ Էդու, 8․ Էրիկ, 9․ Ժոաո Մատուշ (ա), 10․ Բրունո Կոելյո, 11․ Պանի Վարելա
Պահեստայիններ՝ 12․ Անդրե Կորեիա, 3․ Թոմաս Պաչո, 4․ Աֆոնսո Ժեզուս, 5 Կաչի, 6․ Զիկի, 7․ Նևեշ, 13․ Տիագո Բրիտո, 14․ Պաուլետա, 15․ Դիոգու Սանտոս
Գլխավոր մարզիչ՝ Խորխե Բրազ

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ