Գլխավոր >> Նորություններ >> Լուան Բարբոսա. «Հաջորդ փուլ դուրս գալու ճանապարհին առաջին քայլն արեցինք»

Լուան Բարբոսա. «Հաջորդ փուլ դուրս գալու ճանապարհին առաջին քայլն արեցինք»

Ֆուտզալ 18.09.2022 12:10

Ֆուտզալի ԱԱ-2024 որակավորման հիմնական փուլի բոսնիացիների հետ հանդիպման հերոսներից մեկը մեր հավաքականի դարպասապահ Լուանն էր, ում գոլը բեկեց հանդիպման ընթացքը.

«Մրցակիցը շատ որակյալ հավաքական է, և ես գիտեի, որ դժվար հանդիպում է լինելու։ Մենք լավ էինք պատրաստվել խաղին, արդյունավետ մարզումներ անցկացրել, գիտակցում էինք այս հանդիպման կարևորությունը ոչ միայն հավաքականի, այլև երկրի համար։ Շատ ուրախ եմ, որ կարողացանք հաղթել և հաջորդ փուլ դուրս գալու նպատակն իրականացնելու ճանապարհին կատարել առաջին արդյունավետ քայլը։

Իմ գոլի վերաբերյալ կարող եմ ասել, որ ես նման ընդգծված մտադրություն չունեի։ Գնդակով հայտնվեցի խաղադաշտի կենտրոնական մասում, փորձում էի կազմակերպել թիմի գրոհը: Նկատեցի, որ մրցակցի դարպասապահն արձագանքեց Ռոդրիգինյոյի շարժմանը՝ մտածելով, որ գնդակը հասցեագրվելու է նրան: Տեսա, որ դարպասի մեծ մասն անպաշտպան է։ Որոշեցի հարվածել և կարողացա գրավել դարպասը։ Սա իմ երկրորդ գոլն է հավաքականի կազմում, ինչի համար շատ ուրախ եմ»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշեց Լուանը:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ