Գլխավոր >> Նորություններ >> «Երևան ՖԱ»-ն՝ ՀՀ ֆուտզալի Բարձրագույն խմբի հաղթող

«Երևան ՖԱ»-ն՝ ՀՀ ֆուտզալի Բարձրագույն խմբի հաղթող

Ֆուտզալ 31.05.2023 22:30

Մայիսի 31-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՀ ֆուտզալի Բարձրագույն խմբի 2022/2023 թթ․առաջնության եզրափակիչ երրորդ՝ վճռորոշ հանդիպումը: «Երևան ՖԱ»-ն հաղթեց «Լեոսթանդքոյինին» 5:4 հաշվով:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 4:4 հաշվով: Ավելացված ժամանակում «Երևանը» ևս մեկ գոլ խփեց ու հաղթեց դիմակայությունում` հռչակվելով չեմպիոն:

«Երևանի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Գեղամ Թումբարյանը, Էդգար Մկրտչյանը, Ռաֆիկ Մելիքյանը, Աղասի Եղիազարյանը և Միհրան Դերմենջյանը: «Լեոսթանդքոյինի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդվարդ Մկրտչյանը, 1 գոլ խփեց Սարո Գալստյանը, Արթուր Պատատյանն էլ ինքնագոլ գրանցեց:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ