Գլխավոր >> Նորություններ >> ՀՀ ֆուտզալի Բարձրագույն խումբ.«Երևան ՖԱ»-ն հաղթեց «Լեոսթանդքոյինին»

ՀՀ ֆուտզալի Բարձրագույն խումբ.«Երևան ՖԱ»-ն հաղթեց «Լեոսթանդքոյինին»

Ֆուտզալ 28.05.2023 17:26

Մայիսի 28-ին կայացավ ՀՀ ֆուտզալի Բարձրագույն խմբի 2022/2023 թթ․առաջնության եզրափակիչ երկրորդ հանդիպումը: «Երևան ՖԱ»-ն առավելության հասավ «Լեոսթանդքոյինի» նկատմամբ 8:5 հաշվով:

«Երևանի» կազմում դուբլի հեղինակ դարձան Գեղամ Թումբարյանը, Վահե Չոփուրյանը և Ռաֆիկ Մելիքյանը, մեկական գոլ խփեցին Արթուր Պատատյանը և Կարեն Խատուևը: «Լեոսթանդքոյնից» դուբլեր ձևակերպեցին Սարո Գալստյանը և Տիգրան Վարդանյանը, մեկ գոլ էլ խփեց Գարեգին Մաշումյանը:

ՀՀ Ֆուտզալի Բարձրագույն խմբի հաղթողի անունը պարզ կդառնա երրորդ՝ վճռորոշ խաղի արդյունքում:

Երրորդ տեղի համար խաղում «Թիմ ՖԱՖ»-ը 7:4 հաշվով առավելության հասավ «ՀՊՏՀ Երևանի» նկատմամբ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ