Գլխավոր >> Նորություններ >> Ջոն վան’տ Սխիպի նախախաղային մամուլի ասուլիսը՝ մարտի 22-ին

Ջոն վան’տ Սխիպի նախախաղային մամուլի ասուլիսը՝ մարտի 22-ին

Մարտի 23-ին՝ ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով), Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆփուլի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի և թիմի կիսապաշտպան Արթուր Սերոբյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում մարտի 22-ին՝ ժամը 17:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։

Մամուլի ասուլիսին կհաջորդի ազգային հավաքականի մարզումը, որի մեկնարկը նախատեսված է 17:30-ին։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ