Գևորգ Հովհաննիսյանը և Սոֆիկ Թորոսյանը միջազգային նշանակումներ են ստացել
ՀՖՖ
06.10.2026 16:28
Հոկտեմբերի 6-ին Լյուքսեմբուրգի «Stade de Luxembourg» մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի C լիգայի C4 խմբի Լյուքսեմբուրգ - Բուլղարիա հանդիպումը։ Տեսուչը ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանն է։
Հոկտեմբերի 7-13-ը լատվիական Յուրմալայում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2026/27 մրցաշրջանի կանանց Մ-17 առաջնության որակավորման 1-ին փուլը։
«Սլոկա» մարզադաշտում անցկացվող հանդիպումների մրցավարը կլինի Սոֆիկ Թորոսյանը, իսկ օգնականը՝ Լիանա Յագմուրյանը։