Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Դարպասապահների Ա կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Դարպասապահների Ա կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Դարպասապահների Ա կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին և մինչև սթապրիլի 30-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը` անցնելով հետևյալ հղումով՝ https://bit.ly/3G2ljhX:

Դասընթացը բաղկացած է լինելու 6 մոդուլներից, որոնցից 6-րդը ավարտական քննություններն են։ Դասընթացի առաջին մոդուլը տեղի կունենա ս.թ. մայիսի 8-ից 10-ը ներառյալ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒԵՖԱ/ՀՖՖ Դարպասապահների Ա կարգի արտոնագրի դասընթացին կարող են դիմել՝

  • այն մարզիչները, որոնք ունեն և՛ ՈՒԵՖԱ Դարպասապահների B կարգի վավեր արտոնագիր, և՛ ՈՒԵՖԱ մարչական Բ կարգի վավեր արտոնագիր, ինչպես նաև ՈՒԵՖԱ Դարպասապահների Բ կարգի արտոնագիրը ստանալուց հետո՝ առնվազն մեկ տարվա փորձ 11-ը 11-ի դեմ ֆուտբոլում՝ որպես դարպասապահների մարզիչ
  • այն մարզիչները, որոնք ունեն ՈՒԵՖԱ մարզչական Պրո կարգի վավեր արտոնագիր, ինչպես նաև ՈՒԵՖԱ մարզչական Պրո կարգի արտոնագիրը ստանալուց հետո՝ առնվազն մեկ տարվա փորձ 11-ը 11-ի դեմ ֆուտբոլում՝ որպես դարպասապահների մարզիչ


ՀՖՖ տեխնիկական տնօրինության որոշմամբ՝ դասընթացին կարող են մասնակցել 20 ուսանող: Տեղերի սահմանափակ լինելու պատճառով՝ կատարվելու է ընտրություն և առաջնահերթություն է տրվելու ՀՖՖ հրահանգիչներին (որոնք դասավանդում են ՈՒԵՖԱ Դարպասապահների Բ կարգի արտոնագրի դասընթացի շրջանակներում), տարբեր տարիքային ազգային հավաքականներում աշխատող դարպասապահների մարզիչներին, Պրեմիեր լիգայում և Առաջին խմբում աշխատող դարպասապահների մարզիչներին։

Խնդրում ենք հաշվի առնել, որ բոլոր դիմորդ-մարզիչները պետք է ունենան գործող աշխատանքային պայմանագիր։

Ընտրությունն իրականացնելիս հաշվի կառնվեն նաև հետևյալ չափորոշիչները՝

  • պրոֆեսիոնալ ֆուտբոլում հանդես եկած տարիները՝ որպես ֆուտբոլիստ,
  • տարբեր տարիքային ազգային հավաքականներում և ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացրած ակումբային առաջնություններում հանդես եկած խաղերի քանակը
  • պրոֆեսիոնալ ֆուտբոլում որպես դարպասապահների մարզիչ աշխատած տարիները
  • և այլն

Անհրաժեշտության դեպքում՝ որպես ամփոփիչ փուլ, կանցկացվի նաև անհատական հարցազրույց դիմորդ-մարզիչների հետ, ինչից հետո կկատարվի վերջնական ընտրություն։

Տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր ակումբից կարող են դիմել ոչ ավել, քան երեք դիմորդ-մարզիչ։

ՈՒԵՖԱ/ՀՖՖ Դարպասապահների Ա կարգի արտոնագրի դասընթացի վարձավճարը կազմում է վեց հարյուր հազար ՀՀ դրամ՝ (600000 դրամ)՝ ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները։ Վճարումը կատարվելու է երկու մասով։

Ընտրված դիմորդ-մարզիչները վճարման առաջին մասը՝ երեք հարյուր հազար ՀՀ դրամը (300000 դրամ), պետք է կատարեն մինչև ս.թ. մայիսի 5-ը ներառյալ՝ ժամը 18։00:

Վճարումը չկատարելու դեպքում դիմորդ-մարզիչը չի կարող մասնակցել դասընթացին:

Վճարման երկրորդ մասը (300000 ՀՀ դրամ) պետք է կատարվի չորրորդ մոդուլից առաջ (ժամկետների մասին կտեղեկացնենք մի փոքր ուշ)։

Պահանջվող բոլոր փաստաթղթերի մասին տեղեկություն կարող եք գտնել դիմում-հայտում:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ