ՀՖՖ գլխավոր քարտուղարը և Մրցումների բաժնի պետը հանդիպեցին Fastex ՊԼ-ի բոլոր և ԱԽ-ի 4 ակումբի ներկայացուցիչներին
Առաջին խումբ
Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգա
16.03.2026 18:05
Այսօր ՀՖՖ գլխավոր քարտուղար Էդգար Պետրոսյանը և Մրցումների բաժնի պետ Դավիթ Հարությունյանը ՀՖՖ գրասենյակում հանդիպեցին Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի բոլոր և Առաջին խմբի 4 ակումբի ներկայացուցիչներին։
Քննարկվեց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներին միաժամանակ խաղադաշտում գտնվող և հայտացուցակի՝ Հայաստանում մարզված ֆուտբոլիստների քանակի հնարավոր փոփոխությունն առաջիկա 2 մրցաշրջանում։
Ակումբները 2-օրյա ժամկետում իրենց դիրքորոշումը կներկայացնեն ՀՖՖ, որից հետո ՀՖՖ Գործադիր կոմիտեն կքննարկի առաջարկները։