Գլխավոր >> Նորություններ >> Ալեքսանդր Պետրակով. «Վաղվա խաղը կարևորագույններից է մեզ համար»

Ալեքսանդր Պետրակով. «Վաղվա խաղը կարևորագույններից է մեզ համար»

Հոկտեմբերի 11- ին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և պաշտպան Ստյոպա Մկրտչյանի նախախաղային մամուլի ասուլիսը: 

արցեր Ստյոպա Մկրտչյանին)

-  Ի՞նչ
 մարզավիճակում ես մոտենում խաղերին, ու ի՞նչ տրամադրություն է տիրում ազգային ընտրանու կազմում կարևոր խաղերից առաջ։
-  Հավաքականում անցկացրած խաղերից հետո մեկ հանդիպում եմ անցկացրել Խորվաթիայում, բայց ինձ լավ եմ զգում: Եկել ենք այստեղ երեք միավորի հետևից, մտածում ենք միայն Գերմանիա գնալու մասին։

-  Մեկ հանդիպում արդեն անցկացրել եք Լատվիայի դեմ։ Ի՞նչ կարծիք ունես մրցակցի մասին։
-  Լատվիայի հավաքականը ֆիզիկապես լավ պատրաստված թիմ է, բարձրահասակ ֆուտբոլիստները շատ են։ Գիտենք, որ լավ կազմ ունի։ Չեմ ուզում ասել, թե ով է լինելու ֆավորիտ, սակայն մենք եկել ենք միայն երեք միավորի հետևից։ Հարգում ենք մրցակցին, բայց մենք եկել ենք միայն հաղթելու։  

(հարցեր Ալեքսանդր Պետրակովին)

-  Վաղը
 կարևոր խաղ ունենք։ Մրցակիցը միավորներ չունի։ Լատվիայի հետ երևանյան դիմակայությունն էլ ցույց տվեցոր բարդ մրցակից է։
-  Համաձայն եմ՝ լավ թիմ ունեն։ Նրանք լավ խաղացին Ուելսում, նրանք արժանի չէին պարտության Թուրքիայի հետ խաղում։ Մեզ հետ նույնպես բարդ խաղ ստացվեց։ Նրանք ունեն իրենց սեփական նպատակները և ցանկանում են միավորներ վաստակել։ Բարդ խաղ է սպասվում։

-  Այն ցանկըոր տեսնում ենքտպավորություն էոր թիմն արդեն կորիզ ունի։ Փոփոխությունները քիչ են։ Էդգար Սևիկյանն է միակ նորեկն այդ շարքում։ Ի՞նչ կարծիք եք այս ընթացքում ձևավորելլ։
-  Լավ տպավորություններ եմ ստացել։ Ավելի վաղ էլ առիթ ունեցել եմ նրա հետ հանդիպելու։ Մենք խոսել ենք, բացատրել եմ, թե ինչ եմ սպասում։ Բացատրել եմ, որ ազգային հավաքականում ամեն ինչ այլ կերպ է, տարբերվում է ակումբայինից։ Ամեն ինչ այդքան հեշտ չէ, քանի որ խաղալ առաջնությունում և ազգային ընտրանու կազմում նույն բանը չէ։ Նա միայն մեկ մարզման է մասնակցել՝ տակտիկական, մինչև այդ էլ մեկ անգամ վերականգնողական մարզում է անցկացրել։ Հիմա արդեն կտեսնենք, թե մարզման ընթացքում ինչպես իրեն կդրսևորի։ 

-  Մենք շարունակում ենք պայքարըբայց միաժամանակ եզրափակիչ փուլի համար ամեն ինչ չէոր մեզնից է կախված։ Ցանկանում եմ հասկանալ՝ Դուք այս երեք խաղերը դիտարկում եք որպես այդ նպատակի ճանապարհթե՞ պատրաստվում ենք խաղից խաղ։   
-  Մենք կենտրոնանում ենք առանձին խաղերի վրա։ Երբ ես եկա ու գլխավորեցի Հայաստանի ազգային հավաքականը, ես ասացի՝ մեր նպատակը ԵՎՐՈ դուրս գալն է, սակայն դրա հետ մեկտեղ մենք խաղից խաղ ենք առաջ շարժվում։ Մենք չենք նայում մրցաշարային աղյուսակին, բայց պետք է ասեմ, որ վաղվա դիմակայությունն ամենակարևորն է։ Այդ խաղից էլ կհասկանանք մեր հետագա անելիքները։

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև.

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ