Կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը. Ալեքսանդր Պետրակովը հաշվետվություն ներկայացրեց
ՀՖՖ
24.11.2023 18:17
Նոյեմբերի 24-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:
Օրակարգում ընդգրկված էր 1 հարց` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հաշվետվությունը Եվրո-2024-ի ընտրական փուլում կատարված աշխատանքի վերաբերյալ:
ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները հնարավորություն ստացան հարցեր ուղղելու գլխավոր մարզչին: Պետրակովը հանգամանորեն պատասխանեց բոլոր հարցերին: ՀՖՖ Գործկոմի անդամները հաջողություն մաղթեցին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին հաջորդ տարվա ընթացքում: