Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը՝ հունիսի 5-ին
Հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումը։
Ստորև ներկայացնում ենք հունիսի 5-ին նախատեսված նախախաղային մամուլի ասուլիսների և մարզումների ժամանակացույցը։
Եղիշե Մելիքյանի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից մեկի մամուլի ասուլիսը կկայանա 17:30-ին՝ «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահում։
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կմեկնարկի 18:00-ին։ Առաջին 15 րոպեն բաց կլինի մեդիայի ներկայացուցիչների համար։
Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի և ֆուտբոլիստներից մեկի մամուլի ասուլիսը կկայանա 18:30-ին՝ «Հանրապետական» մարզադաշտի ասուլիսների սրահում։
Ղազախստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կմեկնարկի 19:00-ին։ Առաջին 15 րոպեն բաց կլինի մեդիայի ներկայացուցիչների համար։