
«Փյունիկ -12 -1»-ը՝ Մ12 տարեկանների Հայաստանի գավաթակիր
ՀՀ Ֆուտբոլի 2023/24 թթ․ Մ12 տարեկանների գավաթի խաղարկության եզրափակչում հաջողությունն ուղեկցեց «Փյունիկ -12 -1» ակադեմիայի սաներին, որոնք պարտության մատնեցին «Ուրարտու -12 -2» իրենց հասակակիցներին՝ նվաճելով Հայաստանի գավաթը։ Եզրափակիչ դիմակայությունը տեղի ունեցավ «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով՝ հօգուտ «Փյունիկ -12 -1»-ի։ Հաղթող թիմի կազմում աչքի ընկան Էմիլ Հայրապետյանը, Տիգրան Ավետիսյանը, Դանիել Վերանյանը և Նարեկ Մանուկյանը։ Խաղի ձևաչափի համաձայն՝ յուրաքանչյուր թիմի մեկնարկային կազմում խաղում էին 8-ական ֆուտբոլիստ։
Ուրարտու-12-2
1 Սարգիս Սարգսյան, 3 Միսակ Կարապետյան, 4 Արտյոմ Զաքարյան, 6 Գոռ Բարսամյան (Ա), 10 Աշոտ Աբրամյան, 11 Էդգար Մկրտչյան, 14 Ռազմիկ Շահումյան, 22 Գոռ Բադալյան
Փոխարինողներ
12 Հրաչյա Խաչատրյան, 2 Արեգ Գալստյան, 7 Անրի Հակոբյան, 8 Արեն Մարտիրոսյան, 9 Ռուդիկ Ավագյան, 18 Հենրի Մխիթարյան Պաշտպան, 20 Կարեն Բեգլարյան, 33 Ալեքսանդր Գալստյան
Գլխավոր մարզիչ
Հակոբ Հայրապետյան
Փյունիկ-12-1
1 Վահե Աջամողլյան, 4 Վազգեն Գրբոյան (Ա), 5 Միքայել Կրբաշյան, 6 Ռաֆայել Գեղամյան, 8 Լեո Պողոսյան, 10 Տիգրան Ավետիսյան, 15 Դանիել Վերանյան, 18 Սարգիս Օրդուխանյան
Փոխարինողներ
12 Հայկ Իսպիրյան, 2 Ռուբեն Հովհաննիսյան, 3 Նարեկ Ավանեսյան, 9 Արարատ Բավեյան, 7 Հենրիկ Մանուկյան, 13 Վահե Հովհաննիսյան, 14 Նարեկ Մանուկյան, 19 Էմիլ Հայրապետյան
Գլխավոր մարզիչ
Հարություն Մուրադյան