Գլխավոր >> Նորություններ >> ՀՀ կառավարությունը 5 մլրդ. դրամ կհատկացնի ՀՖՖ-ին

ՀՀ կառավարությունը 5 մլրդ. դրամ կհատկացնի ՀՖՖ-ին

ՀՖՖ 29.12.2022 15:46

Դեկտեմբերի 29-ին կայացավ ՀՀ Կառավարության նիստը, որի ընթացքում ընդունվել է որոշում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հատկացնել 2,5 մլրդ․ դրամ Հայաստանում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրագործման համար։

Առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության մեջ իրականացվելու է նման լայնածավալ համատեղ ծրագիր, որն անշուշտ նոր թափ կհաղորդի ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում։

Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ներկայացնի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն վերը նշված ծրագրի արժեքը հիմնավորող նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Մնացած 2.5 մլրդ. դրամը ՀՖՖ-ին կհատկացվի փաստաթղթերի հաստատումից հետո:

Նախագծի անհրաժեշտությունն ելնում է ՀՖՖ-ի կողմից 2023-2024 թվականների ընթացքում «Հայաստանի երեք մարզերում և Երևանում ֆուտբոլի դպրոցների կառուցման»  ծրագրից և ՀՖՖ 2019-2025թթ. ռազմավարությունից, Հայաստանում ֆուտբոլ խաղը խթանելու և  կանոնակարգելու անհրաժեշտությունից:

Հայաստանում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով նախատեսվում է Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում, ՀՀ Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում կառուցել թվով 4 ֆուտբոլի դպրոց՝ արհեստական կամ բնական խաղադաշտերով, անհրաժեշտ հարակից շինություններով, փակ մարզադահլիճներով:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ