Գլխավոր >> Նորություններ >> Տիգրան Բարսեղյան. «Շատ ուրախ եմ կրկին հավաքական հրավիրվելու կապակցությամբ»

Տիգրան Բարսեղյան. «Շատ ուրախ եմ կրկին հավաքական հրավիրվելու կապակցությամբ»

Ինչպես գիտեք, «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ հանդիպումներին:

«Սլովանի»՝ «Սկալիցայի» դեմ խաղի վերջնամասում Բարսեղյանը մկանային ցավեր է զգացել: Պարզվել է, որ Բարսեղյանը մկանային թեթև վնասվածք ունի: «Սլովանի» և Հայաստանի ազգային հավաքականի բուժանձնակազմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են ռիսկի չդիմել՝ Բարսեղյանին ընձեռելով լիարժեք վերականգնվելու հնարավորություն:
 

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Տիգրան Բարսեղյանը նշեց. «Շատ ուրախ եմ կրկին հավաքական հրավիրվելու կապակցությամբ: Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ թիմին, սակայն լիահույս եմ, որ մարտին կկարողանամ օգնել իմ խաղընկերներին խաղադաշտում: Անհամբերությամբ կսպասեմ ազգային հավաքականի հաջորդ հավաքին և խաղերին»:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ