
Մ-15 Զարգացման մրցաշար․ Հայաստանի Մ-15 հավաքականը զիջեց Հյուսիսային Մակեդոնիայի Մ-15 ընտրանուն
Սեպտեմբերի 4-10-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվում է Մ-15 Զարգացման մրցաշար, որին մասնակցում են Հայաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Կոսովոյի և Մալայզիայի Մ-15 հավաքականները։
Մրցաշարի առաջին օրը՝ սեպտեմբերի 5-ին, Հայաստանի Մ-15 հավաքականը մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի Մ-15 ընտրանու հետ։ Մեր հավաքականը զիջեց մրցակցին 1:5 հաշվով։
Հյուսիսային Մակեդոնիա Մ-15 - Հայաստան Մ-15՝ 5։1 (3։1)
Սկոպյե, ՖՖՄ մարզական կենտրոն
Մրցավար՝ Նինոսլավ Նանկով (Հյուսիսային Մակեդոնիա)
Գոլերը՝ Բույարոսկի, 9, Գասպարյան, 19, Գրաշևսկի, 26, Բրանկովսկի, 45+1, 62, Անգելևսկի, 79
Հյուսիսային Մակեդոնիա Մ-15
12․ Պավել Գրբևսկի, 2․ Էնվեր Ֆեյզուլովսկի (15․ Ալբան Ռոչի, 65), 3․ Մարտին Ջանգարովսկի (14․ Ստեֆան Ստամատովսկի, 56), 4․ Լորենտ Ժակու (17․ Դավիդ Պետրուշև, 65), 5․ Ռիստե Ստոիլով (ա) (13․ Ցեկա Նազիֆ, 72), 6. Մատեո Կեսիկ, 7․ Իվո Մարկովսկի (16․ Մատեո Կարանֆիլոսկի, 56), 8․ Դավիդ Անգելևսկի, 9․ Ստեֆան Բրանկովսկի (18․ Վալմիր Համիտի, 65), 10․ Ալեքսանդր Գրաշևսկի (20․ Դուստան Բոյովիկ Զաև, 72), 11․ Ստեֆան Բույարոսկի (19․ Բլենդ Գանյու, 56)
Պահեստային՝ 1․ Անտոնի Տրայկովսկի
Գլխավոր մարզիչ՝ Ռադե Կարանֆիլոսկի
Հայաստան Մ-15
16․ Արթուր Պետրոսյան (1․ Նուբար Ղիշյան, 53), 2. Էդուարդ Մարտիրոսյան (17․ Գագիկ Կարապետյան, 65), 5․ Ռուբեն Կարապետյան (ա), 7․ Ալեն Սահակյան (23․ Արտյոմ Ալեքսանյան, 58), 8․ Մարտին Շահգելդյան (6․ Հայկ Սիմոնյան, 53), 10․ Դավիթ Դավթյան (18․ Վիլյամ Տոնոյան, 65), 11․ Սարգիս Գասպարյան, 14․ Դավիթ Դոխոյան (9․ Համլետ Կարապետյան, 53), 15․ Շանթ Բեյբության (4․ Հայկազ Եղիազարյան, 58), 20․ Սամվել Մովսիսյան (19․ Հայկ Ստեփանյան, 46), 22․ Դիլան Միրաքյան (13․ Միքայել Հակոբյան, 46)
Գլխավոր մարզիչ՝ Կարեն Ավոյան
Այսօր կայացած մյուս խաղում իրենց ուժերը չափեցին Կոսովոյի և Մալայզիայի Մ-15 հավաքականները։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Կոսովոյի Մ-15 հավաքականը։