Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստվել առաջիկա ընկերական հանդիպումներին

Հայաստանի Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստվել առաջիկա ընկերական հանդիպումներին

Կիպրոսի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի Մ-19 հավաքականը սեպտեմբերի 3-4-ը մարզական հավաք կանցկացնի Երևանում:

Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին: 

Դարպասապահներ
Հայկ Խաչատրյան – ԲԿՄԱ
Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ
Դավիթ Սուքիասյան - «Վոլդերս» (Ավստրիա)

Պաշտպաններ
Տիգրան Խաչիյան - «Խիմկի» (Ռուսաստան)
Արտյոմ Բանդիկյան – ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Կոնանե Ասլանյան - «Գրենոբլ» (Ֆրանսիա)
Ստեփան Գիգոլյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Գագիկ Ակուլյան - «Շիրակ»

Կիսապաշտպաններ
Վադիմ Հարությունյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Էնդրյու Դարաքչյան – Օքլենդի համալսարան (ԱՄՆ)
Վաչե Հակոբյան – ԲԿՄԱ
Կառլեն Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Վարդան Թովմասյան – ԲԿՄԱ
Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Միշել Այվազյան - «Արարատ-Արմենիա»
Լևոն Բաշոյան - «Ուրարտու»
Սուրեն Ծառուկյան - «Շիրակ»

Հարձակվողներ
Երվանդ Սուքիասյան - «Սանկտ Պյոլտեն» (Ավստրիա)
Արիս Կարապետյան – ԲԿՄԱ
Էդիկ Վարդանյան – ԲԿՄԱ

Հայաստանի Մ-19 հավաքականը սեպտեմբերի 5-ին կմեկնի Կիպրոս, որտեղ սեպտեմբերի 6-ին և 9-ին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի Մ-19 ընտրանու հետ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ