
Հայտնի դարձավ Հայաստանի հավաքականի մրցակիցը ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում
Ազգային հավաքական
22.11.2024 12:15
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ C լիգայի 4-րդ խմբում երկրորդ տեղը գրաված Հայաստանի հավաքականը վիճակահանության արդյունքում կհանդիպի B լիգայի իր խմբում երրորդ տեղը զբաղեցրած Վրաստանի ընտրանուն։ 2025 թվականի մարտի 20-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Վրաստանի հավաքականին, իսկ պատասխան հանդիպումը մրցակցի հարկի տակ կկայանա մարտի 23-ին։