Գլխավոր >> Նորություններ >> Կանանց ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Կանանց ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին: Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ
Էլլա դե Կրույֆ - «ԼԱՖԿ ՍոԿալ» (ԱՄՆ)
Յանա Հարությունյան - «Լեռնային Արցախ-աղջիկներ»

Պաշտպաններ
Սավաննա Թեյլոր - «Ապոլոն Լեյդիս» (Կիպրոս)
Թահլիա Զադեյան - «Շարքս» (Ավստրալիա)
Լիանա Ղազարյան - «Ժալգիրիս» (Լիտվա)
Նատաշա Ժամգոչյան - «ԱԻԿ» (Շվեդիա)
Անյուտա Գալստյան - «Օկժետպես» (Ղազախստան)
Անի Ղուկասյան - «Փյունիկ-աղջիկներ»
Մարինե Կարապետյան - «Փյունիկ-աղջիկներ»
Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու-աղջիկներ»

Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան - «Ժալգիրիս» (Լիտվա)
Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Անեթ Մեհրաբյան - «Լեռնային Արցախ-աղջիկներ»
Էմմի Սարգսյան - «Ուրարտու-աղջիկներ»
Մարալ Արթին

Հարձակվողներ
Մանե Ներսեսյան - «Իգլս» (ԱՄՆ)
Կլաուդիա Չոլակյան - «Նորդերն Թայգերս» (Ավստրալիա)
Օքսաննա Պիզլովա - «Օկժետպես» (Ղազախստան)
Միլենա Սայադյան - «Ուրարտու-աղջիկներ»
Լուսինե Կոստանյան - «Ուրարտու-աղջիկներ»

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 16-19-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Սեպտեմբերի 20-ին հավաքականը կմեկնի Իսրայել, որտեղ սեպտեմբերի 21-ին առաջին հանդիպումը կանցկացնի Իսրայելի ընտրանու հետ: Սեպտեմբերի 23-ին թիմը կվերադառնա Երևան և կշարունակի մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Սեպտեմբերի 26-ին Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ուժերը կչափի Ղազախստանի ընտրանու հետ: 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ