Գլխավոր >> Նորություններ >> Մեկնարկում է ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումների հավատարմագրումը

Մեկնարկում է ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումների հավատարմագրումը

ՀՖՖ Հաղորդակցության բաժինը սկսում է հավատարմագրումը ՈւԵՖԱ Կանանց 2025 թվականի Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Լիխտենշտեյն և Հայաստան-Ղազախստան հանդիպումների համար։

Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին, իսկ Հայաստան-Ղազախստան հանդիպումը փետրվարի 25-ին Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում: Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն ժամը 14:30-ին:

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպումներին, պետք է մինչև փետրվարի 17-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ