Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ
Ազգային հավաքական
06.06.2026 20:30
Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց Ղազախստանի դեմ ընկերական հանդիպումը։ 50-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Մաքսիմ Սամորոդովը։
3 րոպե անց Հայաստանի ընտրանու պատասխան գոլը հեռահար հարվածով խփեց Էդուարդ Սպերցյանը։ Մեր թիմի ավագը հեղինակեց 12-րդ գոլը հավաքականում։ Հաջորդ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունիսի 9-ին, մրցակիցը Մոլդովան է։
Ընկերական հանդիպում, Հայաստան - Ղազախստան՝ 1։1
Մարզադաշտ՝ Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական»
Մրցավար՝ Կիրիակոս Աթանասիու
Գոլերը՝ Մաքսիմ Սամորոդով 50, Էդուարդ Սպերցյան 53